Taylor Swift: The Eras Tour

Taylor Swift: The Eras Tour
անգլ.՝ Taylor Swift: The Eras Tour
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
ՀիմքThe Eras Tour?
Թվականհոկտեմբերի 13, 2023[1] և նոյեմբերի 3, 2023[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորSam Wrench?[3]
ՊրոդյուսերԹեյլոր Սվիֆթ
ԴերակատարներԹեյլոր Սվիֆթ
ԵրաժշտությունԹեյլոր Սվիֆթ
Նկարահանման վայրSoFi Stadium?[3]
Տևողություն165 րոպե[4]
Պաշտոնական կայքէջ

«Taylor Swift: The Eras Tour»[Ն 1], ամերիկյան համերգային ֆիլմ, որը փաստավավերագրել է Eras Tour-ը՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգային շրջագայությունը 2023-2024 թվականներին։ Ֆիլմի ռեժիսորը Սվիֆթի պրոդյուսեր Սեմ Վրենչն է և տարածվել է AMC Theaters-ի և Cinemark Theatres-ի կողմից, թողարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում՝ հոկտեմբերի 13-ին[5][6]։

Խոշոր կինոստուդիաների հետ (Big Five studios)[Ն 2] բանակցությունները ձախողվելուց հետո Սվիֆթը աննախադեպ դիստրիբյուտորական պայմանագիր է կնքել AMC և Cinemark կինոթատրոնների ցանցերի հետ[7]։ Նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականի օգոստոսին Ինգլվուդի (Կալիֆոռնիա) Սոու-Ֆայ Ստեդիում մարզադաշտում կայացած երեք համերգների ժամանակ, և SAG-AFTRA արտիստների և սցենարիստների միությունը թույլ է տվել շարունակել արտադրությունը 2023 թվականի գործադուլի պայմաններում՝ Պրոդյուսերների դաշինքի հետ նրանց դիմակայությունում։ Նույն ամսվա վերջին Սվիֆթը հայտարարել է The Eras Tour ֆիլմի մասին, որը անակնկալ կերպով գրավել է ստուդիաներին և կինովարձողներին և ստիպել հետաձգել մի քանի ֆիլմերի թողարկման ամսաթվերը (օրինակ՝ «Սատանային վտարողը։ Հավատացյալը» (The Exorcist: Believer), «Սովորական հրեշտակները» և «Ի՞նչ կլինի հետո»), որոնք նախատեսված էին հոկտեմբերի 13-ին կամ ավելի մոտ։

Ֆիլմի թողարկման ոչ սովորական ռազմավարությունը մեծ արձագանք է գտել մամուլում․ շատ լրագրողներ և ոլորտի ներկայացուցիչներ բարձր են գնահատել Սվիֆթի որոշումը՝ շրջանցելու ստուդիաները և ուղղակիորեն կինոթատրոնների հետ համագործակցելու համար։ Ֆիլմը զգալի պահանջարկ է վայելել՝ ԱՄՆ-ում նախնական վաճառքի առաջին օրը հավաքելով ռեկորդային 37 միլիոն դոլար։ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 250 միլիոն դոլար։ Այսպիսով՝ The Eras Tour-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաշխարհային վարձույթում ամենաբարձր եկամուտ ունեցող համերգային ֆիլմը[8]։

  1. https://cnnespanol.cnn.com/2023/09/01/taylor-swift-eras-tour-pelicula-preventa-trax/
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,0 3,1 https://www.billboard.com/lists/taylor-swift-eras-tour-concert-film-everything-we-know-so-far/
  4. https://www.amctheatres.com/movies/taylor-swift-the-eras-tour-74500
  5. D'Alessandro, Anthony (2023 թ․ սեպտեմբերի 28). «'Taylor Swift: The Eras Tour' Concert Movie Sets World Premiere Event In Los Angeles». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Vlessing, Etan (2023 թ․ սեպտեմբերի 28). «Taylor Swift's 'Eras Tour' Concert Film Set for Los Angeles World Premiere». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Puck» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Highest-grossing concert or performance film at the global box office». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search